Իշխանության 48 օրենքները / 48 Laws of Power

Իշխանության 48 օրենքները / 48 Laws of Power

հեղինակ` Ռոբերտ Գրին / Robert Green

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» գիրք է ինքնակատարելագործման հասնելու մասին։ Այն առաջարկում է խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ձեռք բերել և պահպանել իշխանություն։ Այս խիստ ուսուցողական գրքում սինթեզվում են Մաքիավելիի, Սուն Ցզիի և Կարլ ֆոն Կլաուսվիցի փիլիսոփայական ուսմունքները, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջանների պետական գործիչների, զինվորականների, սրտակերների և խաբեբաների թողած պատմական ժառանգությունը։  

Երբ հարցը հասնում է բարոյականությանն ու էթիկային, մարդիկ սովորաբար մտածում են սևի և սպիտակի սահմաններում։ «Իշխանության 48 օրենքները», ընդհակառակը, գլխավորապես գործ ունի մոխրագույն շրջանների հետ։ Միգուցե շատ դրամատիկ կամ ծեծված հնչի, բայց այս գրքում ընդգրկված օրենքների մեծ մասը կարող է օգտագործվել մեծագույն բարիքի կամ մեծագույն չարիքի համար։ Իսկ դա կախված է ընթերցողից, որովհետև օրենքներում, իսկապես, որևէ սխալ բան չկա։ 

Իշխանության հասնելու 48 մոտեցում, որ կամ դուք կփորձեք կիրառել, կամ էլ կյանքի որոշակի փուլում կկիրառեն ձեր դեմ՝ անկախ նրանից՝ համաձայն եք, թե ոչ դրանց բարոյական կողմի հետ։ Եթե դուք այն մարդկանցից եք, որ նախընտրում է երբևէ իշխանություն չկիրառել մյուսների նկատմամբ, ապա գոնե սովորեք ճանաչել այն նուրբ և ոչ այդքան նուրբ ձևերը, որոնց միջոցով մյուսները կփորձեն իշխանության հասնել ձեր նկատմամբ: 

Իշխանությունը կախված է անհատի և այն մարդկանց միջև հարաբերություններից, որոնց նա ձգտում է կառավարել։ Ազդեցիկ մարդիկ պետք է հետևեն իրենց արտաքին տեսքին, ելույթներին՝ հարգանք վաստակելու և իրենց նկատմամբ եղած կասկածները վերացնելու համար։ Նրանք պետք է մարզեն ընտրողական ազնվությունը, ապակողմնորոշումը և բարձր գաղտնապահությունը, որպեսզի տակտիկական առավելություն ստանան։ Իշխանությունը պահելու համար կարևոր նշանակություն ունի ժամանակի կառավարումը, ինչպես նաև հարմարվելու ունակությունը։ Երբ ձգտում եք իշխանության, դրան հասնելու ռազմավարությունների շարքում պետք է դիտարկել հակառակորդի գործողությունների կրկնօրինակումն ու նրա հնարավոր գործողությունների վերահսկումը։ Ազդեցիկ մարդիկ պետք է կապ պահպանեն հանդիսատեսի հետ՝ բեմադրելով ներկայացումներ և բավարարելով նրանց՝ անհնարինին հավատալու պահանջմունքը։ 

Օրենքներից որոշները սովորեցնում են մեզ խոհեմություն։ Մյուսներն ընդգծում են ինքնավստահության կարևորությունը։ Շատերն էլ կատարյալ ինքնապաշտպանություն են խորհուրդ տալիս: Բոլոր օրենքները, սակայն, մեկ ընդհանրություն ունեն․ 48-ի նպատակն էլ բացարձակ գերիշխանությունն է։

Քաղաքականություն և հասարակագիտություն

Հոգեբանություն

Պատմություն և փիլիսոփայություն

Առաջնորդություն