Պատերազմի արվեստը / The Art of War

Պատերազմի արվեստը / The Art of War

հեղինակ` Սուն Ցզի / Sun Tzu

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

«Պատերազմի արվեստը» պատերազմական ռազմավարությանը, մարտավարական հնարքներին և հենց պատերազմի փիլիսոփայությանը նվիրված առաջին աշխատություններից մեկն է։ Ի սկզբանե այն թվագրվում էր մ.թ.ա. 6-րդ դարի վերջով և 5-րդ դարի սկզբով։ Սակայն 1972 թվականին, երբ պեղումների արդյունքում հայտնաբերվեց նրա ընդլայնված տարբերակը, որոշ հետազոտողներ սկսեցին պնդել, որ այն գրվել է մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ կեսին։ Բոլոր դեպքերում այս աշխատությունը չափազանց կարևոր պատմական փաստաթուղթ է։ 

Գրքի հեղինակը չինացի զորավար և փիլիսոփա Սուն Ցզին է։ Նրա սահմանած դրույթները և խորհուրդները հիմք են դարձել ասիական պետությունների մեծամասնության ռազմական պրակտիկայի համար։

18-րդ դարի սկզբին «Պատերազմի արվեստը» սկսեց թարգմանվել եվրոպական տարբեր լեզուներով։ Հայտնի է, որ այն եղել է Նապոլեոն Բոնապարտի սեղանի գիրքը։ Բացի այդ՝ «Պատերազմի արվեստում» շարադրված գաղափարները մեծ հետաքրքրություն են առաջացրել նացիստական Գերմանիայի ղեկավարության շրջանում։ Իսկ մեր օրերում Սուն Ցզիի աշխատությունն օգտագործվում է ամերիկյան բանակի սպաների կրթական ծրագրում։

Քաղաքականություն և հասարակագիտություն

Պատմություն և փիլիսոփայություն