Սև կարապը / The Black Swan

Սև կարապը / The Black Swan

հեղինակ` Նասիմ Թալեբ / Nassim Taleb

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

«Սև կարապը» Նասիմ Թալեբի՝ անորոշությանը նվիրված հինգ մասանոց շարքի երկրորդ գիրքն է։ Այս գրքում նա բացատրում է «սև կարապների», այսինքն՝ չափազանց անկանխատեսելի իրադարձությունների ֆենոմենը, որոնք հսկայական ազդեցություն են թողնում մեր հասարակության և պատմության ընթացքի վրա։ Նասիմ Թալեբն ասում է, որ մենք պատրաստ չենք լինում առաջիկա մեծ իրադարձություններին, քանի որ չափից շատ ենք հույսներս դնում թերի տեսությունների, սահմանափակ մոդելների և պատմական անհիմն տեղեկությունների վրա։ 

«Սև կարապները» անոմալ երևույթներ չեն։ Ընդհակառակը՝ կարևորագույն իրադարձություններ են, որոնք ձևավորում են այն աշխարհը, որում ապրում ենք բոլորս։ Մարդկության կյանքը արմատապես փոխած պատմական իրադարձություններից շատերը, ըստ էության, «սև կարապներ» են։ Օրինակ՝ երկու համաշխարհային պատերազմները, Բեռլինի պատի փլուզումը, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումը, համացանցի վերելքը, 1987 թվականի՝ ֆոնդային շուկայի անկումը, 2008 թվականի տնտեսական ճգնաժամը, 2019 թվականի Covid 19 համավարակը։ Բոլոր այս իրադարձություններն էլ ոչ ոք չէր կարող կանխատեսել (ինչ էլ որ հետո պնդեին), ոչ էլ դրանց մեծամասշտաբ ազդեցությունն էր հնարավոր նախապես գնահատել։ 

Թալեբը պատկերացում է տալիս մեր թույլ կողմերի մասին, երբ հարցը հասնում է կանխատեսումներ անելուն։ Նա օգնում է մեզ հասկանալ, թե երբ է մեր դատողությունը մթագնում ստացված տեղեկությունը հեշտ հասկանալի պատմությունների մեջ տեղավորելու ցանկությամբ։ 

Քաղաքականություն և հասարակագիտություն

Հոգեբանություն

Պատմություն և փիլիսոփայություն