‹‹Ո՞վ է վարագույրի հետևում. Ջոն Սորոսի գաղտնի ցանցը›› գիրքը գրվել է երկու նպատակով` ծանոթացնել ընթերցողին Սորոսի կենսագրությանը, որ ինքնին նրա քաղաքական ազդեցության տարածման փաստագրումն է` համեմված հենց Սորոսի և նրա գործունեության հետ անմիջական կապ ունեցող տարբեր մարդկանց մեջբերումներով, և երկրորդ` ուղենիշ ծառայել բոլորի համար` տարբերելու այն կազմակերպությունները, որոնք ծառայում են Սորոսի նպատակների իրագործմանը: Ինչպես նշում է ինքը` Սորոսը. ‹‹Իմ նպատակն աշխարհի գիտակցությունը դառնալն է››:
Իսկ ո՞վ է Ջորջ Սորոսը: Նա մի մարդ է, որն իրադարձությունների զարգացմանը հետևելու փոխարեն փոխում է իրադարձությունների ընթացքն իր օգտին և դա անում է այնքան աննկատ կերպով, որ երկրագնդի ողջ բնակչության ճնշող մեծամասնությունը նույնիսկ չի հասկանում` ինչ է առհասարակ կատարվում աշխարհում, և առաջին հայացքից ինքնաբուխ թվացող իրադարձություններն ինչ հետևանքներ կարող են ունենալ մարդկանց կյանքում: Իննսունմեկամյա Սորոսը կենդանության օրոք երբևիցե ամենամեծ քաղաքական ազդեցությունն ունեցող մարդն է, մարդ, որը, ի տարբերություն Սթիվ Ջոբսի, Ուորեն Բաֆեթի, Բիլ Գեյթսի և այլ միլիարդատերերի, երբևիցե որևէ արժեք չի ստեղծել հանրության համար: