Բաբելոնի ամենահարուստ մարդը / The Richest Man in Babylon

Բաբելոնի ամենահարուստ մարդը / The Richest Man in Babylon

հեղինակ` Ջորջ Քլեյսոն / George Clason

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Ջորջ Սեմյուել Քլեյսոնը 20-րդ դարասկզբի հեղինակ է, որը հեղափոխություն մտցրեց ֆինանսական խորհրդատվության ոլորտում։ Իսպանաամերիկյան պատերազմում ծառայությունն ավարտելուց հետո Ջորջը սկսեց փոքրածավալ աշխատություններ գրել ֆինանսական հաջողությունների մասին։ «Բաբելոնի ամենահարուստ մարդը» նրա առավել հայտնի աշխատանքների ծաղկաքաղն է։ 1926 թվականին գրված այս գիրքը ֆինանսական արժեքավոր խորհուրդներ է փոխանցում 4000-տարվա բաբելոնյան առակների միջոցով։ Գլխավոր հերոսը հորինված կերպար է՝ Արքադը՝ աղքատ գրագիր, որը դառնում է Բաբելոնի ամենահարուստ մարդը։ Առաջին տպագրությունից արդեն շուրջ հարյուր տարի անց գիրքը համարվում է անձնական ֆինանսական խորհրդատվության ոլորտի դասականներից մեկը։ Այս աուդիոսեղմագրում մենք կծանոթանանք գրքում ներկայացված յոթ պարզ քայլերին և դրանց կիրառության ձևերին։ Ֆինանսական այս յոթ դասերը համապատասխանում էին «խնայող քսակ ունենալու յոթ միջոցներին», որոնք Արքադը յոթ օր շարունակ ներկայացրել էր հարյուր մարդուց կազմված մի խմբի։ Այսկերպ նա փորձում էր Բաբելոնը դարձնել աշխարհի ամենահարուստ քաղաքը։

Ինքնակատարելագործում