Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը / Blue Ocean Strategy

Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը / Blue Ocean Strategy

հեղինակ` Չեն Կիմ, Ռենե Մոբորն / Chan Kim, Renee Mauborgne

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Անհիշելի ժամանակներից ընկերությունները ճակատ-ճակատ մրցակցային պայքար են մղել կայուն, եկամտաբեր աճի համար։ Նրանք ձգտել են մրցակցային առավելության, շուկայի մասնաբաժնի և տարբերվելու։ 

Սակայն այսօրվա գերհագեցած ոլորտներում ճակատ-ճակատ պայքարը ոչինչ չի տալիս՝ բացի, այսպես ասած, «կարմիր օվկիանոսում» հայտնվելուց, որտեղ հակառակորդներն արյունոտ կռիվ են տալիս անընդհատ կրճատվող եկամուտների համար։ Այս գրքում Չեն Կիմը և Ռենե Մոբորնը մարտահրավեր են նետում մրցակցային առավելություն ձեռք բերելու մասին ձեր պատկերացումներին։ Նրանք պնդում են, որ մինչ ընկերությունների մեծ մասը մրցակցում է այսպիսի կարմիր օվկիանոսներում, էլ ավելի նվազում է հավանականությունը, որ անմիջական մրցակցության նման ռազմավարությունը եկամտաբեր աճ կապահովի ապագայում։ 

Կիմը և Մոբորնը հետազոտել են ավելի քան հարյուր տարվա ընթացքում երեսուն ոլորտներում կիրառված հարյուր հիսուն ռազմավարական քայլեր։ Հիմնվելով դրանց վրա՝ նրանք ապացուցում են, որ ապագայի առաջատար ընկերությունները հաջողության կհասնեն ոչ թե հակառակորդների հետ ճակատամարտելով, այլ երբ հասունանան աճի համար ու ստեղծեն առանց մրցակցության շուկայակական տարածքներ՝ «կապույտ օվկիանոսներ»։ Նման ռազմավարական քայլերը կոչվում են «արժեքավոր նորարարություններ», որոնց կիրառման շնորհիվ մրցակցությունը վերածվում է հնացած երևույթի, և տեղ է բացվում նոր պահանջարկի համար։ 

Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը ապահովում է մրցակցությունը չեզոքացնելու համակարգային մոտեցում։ Մտածելակերպ փոխող այս գրքում Կիմը և Մոբորնը ներկայացնում են փորձված վերլուծական մեխանիզմներ և գործիքներ, որոնք կօգնեն հաջողությամբ ստեղծել և գրավել կապույտ օվկիանոսներ։ 

Գրքում Մոբորնը տալիս է կարևոր հարցերից մեկի պատասխանը, թե ինչով է շուկայաստեղծ ռազմավարությունը տարբերվում մրցակցային շուկայի ռազմավարությունից։ 

Իսկ ինչու՞ առհասարակ մտածել կապույտ օվկիանոսի մասին։ Գլխավորապես այն պատճառով, որ այս մոդելը ձևավորում է նոր պահանջարկ, բերում է վաճառքի և եկամուտների հեշտ ու առանց մրցակցային պայքարի աճի, ընդլայնում և խորացնում է շուկայական հնարավորությունները չհետազոտված տարածքներում։ 

Ինքնակատարելագործում

Բիզնես և տնտեսագիտություն