Դեյվիդ Շվարցի «Լայն մտածելու հրաշագործ ուժը» գիրք է ինքդ քո հանդեպ հավատի և վստահության մասին: Այն քեզ կսովորեցնի՝ ինչպես մտածել և գործել՝ դրական վերաբերմունք ձևավորելով ինքդ քո, ուրիշների և սեփական գործունեությանդ նկատմամբ: Այս գրքում կգտնես բազմաթիվ դասեր ինքդ քեզ հավատալու ուժի մասին, և դրանց հետ ծանոթանալուց հետո կյանքն այլևս առաջվանը չի լինի:
Հաջողության հասնելու համար կարիք չկա բացառիկ ինտելեկտուալ կարողություններ ունենալ կամ էլ՝ բնությունից տրված յուրօրինակ ձիրքեր: Անհրաժեշտ է պարզապես ուսումնասիրել և հասկանալ, թե մտածողության ու վարքագծի որ սկզբունքներն են ուղղորդում դեպի հաջողություն:
Լայն մտածելը սկսվում է ինքդ քեզ հավատալուց, որը կարծես կախարդանքի նման է գործում. այն քո առջև բացում է խնդիրները լուծելու նոր ճանապարհներ, մղում գործողության, օգնում հաղթահարել վախերը և նույնիսկ ընկերների ու գործընկերների հարգանքին արժանանալ: