Ինքնազարգացման մասին գրեթե բոլոր գրքերը կենտրոնանում են խնդրի լուծման վրա, այսինքն՝ հասկանալու, թե ինչն է սխալ և փորձելու փոխել այն: Իսկ ինչո՞ւ չփորձել հակառակ տեսանկյունից նայել հարցին՝ կենտրոնանալ առավելությունների վրա և ընդգծել դրանք:
«Բացահայտե՛ք ձեր ուժեղ կողմերը 2.0»-ը գրքի երկրորդ վերահրատարակությունն է, որի հիմքում ընկած է Դոնալդ Օ’ Քլիֆթոնի աշխատությունը: Քլիֆթոնը մեծ հեղինակություն է ԱՄՆ-ի հոգեբանական գիտությունների ոլորտում: Նա է մշակել «Ուժեղ կողմերը բացահայտելու» սկզբունքը: Թոմ Ռատը վերցրել է Քլիֆթոնի մոտեցումները, ինչպես նաև համագործակցել հետազոտողների և գիտնականների հետ՝ նպատակ ունենալով օգնել ավելի շատ մարդկանց հասկանալ իրենց ուժեղ կողմերն ու էլ ավելի ուժեղացնել դրանք: