Առաջին անգամ 1942 թվականին լույս տեսած «Դիբացաբանությունը» ներկայացնում է հունական, հռոմեական և սկանդինավյան դիցաբանության կարևորագույն պատմությունները՝ քաղված տարբեր աղբյուրներից: Գիրքը հետագայում մի քանի անգամ վերահրատարակվել է տարբեր հրատարակչությունների կողմից:
Հեղինակը՝ Էդիթ Համիլթոնը, նշում է, որ իր նպատակն է ամփոփ պատկերացում տալ սովորական ընթերցողներին հազարամյակներ շարունակ սերնդեսերունդ փոխանցվող առասպելների, դրանց թեմաների և հեղինակների մասին: