Այն, ինչ ցանկանում ենք ունենալ մեր կյանքում, արդեն գոյություն ունի տիեզերքում։ Մենք պարզապես պետք է հավատանք, որ կարող ենք հասնել դրան։ «Դու դեմք ես» գրքում օգտագործվում է ձգողականության օրենքը` բացատրելու, թե ինչու մեզնից յուրաքանչյուրը կարող է հասնել իր ուզածին։ Այն բացատրում է, թե ինչպես կարող ենք շատ հեշտ կիրառել ձգողականության օրենքը և բացահայտել մեր ողջ ներուժը։
Սինսերոն կօգնի հասկանալ, թե ով եք դուք` լույս սփռելով ձեզ հետ պահող բոլոր հանգամանքների ամենամութ անկյունների վրա։ Այնուհետև նա կօգնի ձեզ ճիշտ հոգեբանական տրամադրվածություն ձեռք բերել. սա առաջին քայլն է, որ պետք է անեք ձեր ներուժն իրացնելու համար։ Եվ վերջապես, դուք կիմանաք, թե ինչպես շարունակել ապրել լիարժեք կյանքով, նույնիսկ երբ բախվում եք խոչընդոտների և մարտահրավերների։
Դուք արդեն հաղթող եք։ Դուք միշտ եք այդպիսին եղել։ Ձեզ մնում է միայն գիտակցել դա։ Այս գրքի նպատակն է օգնել ձեզ` հասնելու ձեր առավելագույն ներուժին։
Սակայն միայն հավատը բավական չէ։ Անհրաժեշտ է մարզել ինտելեկտը, կամքի ուժը, այն «մկանները», որոնք պատասխանատու են որոշումների կայացման, խոչընդոտները հաղթահարելու համառության, սեփական ճշմարտացիության հանդեպ ունեցած վստահության համար։ Ջենը տալիս է պրակտիկ խորհուրդներ, թե կոնկրետ ինչպես է պետք անել դա։