Հաղթել պատերազմը մտքում / Winning The War In Your Mind

Հաղթել պատերազմը մտքում / Winning The War In Your Mind

հեղինակ` Քրեյգ Գրոշել / Craig Groeschel

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

«Հաղթել պատերազմը մտքում» գրքում հեղինակը՝ Քրեյգ Գրոշելը, առաջարկում է գործնական խորհուրդներ և աստվածաշնչային մոտեցում բոլոր խնդիրներին, մոտեցում, որը կուղղորդի դեպի ավելի պայծառ և առողջ ապագա։

Նա առաջարկում է մեթոդներ, որոնք ձեզ կազատեն կործանարար մտածելակերպից և թույլ կտան ապրել այն ուրախ ու խաղաղ կյանքով, որն Աստված է նախատեսել ձեզ համար։

Այն, ինչ դուք ձեզնից ներկայացնում եք այսօր, արդյունքն է անցյալում ունեցած ձեր մտքերի։

Այն, ինչ կդառնաք ապագայում, արդյունքն է այսօրվա՛ ունեցած մտքերի։

Այն, ինչով զբաղված է ձեր միտքը, վերահսկում է ձեր կյանքը։ Եթե ձեզ դուր չի գալիս ձեր կյանքը, ժամանակն է փոխել ձեր մտածելակերպը: Վերահսկե՛ք ձեր մտքերը, այլապես ձեր մտքերը կվերահսկեն ձեր կյանքը:

Մեր գործն է վերափոխել մեր միտքը։ Աստծո գործն է վերափոխել մեր կյանքը։

Այս գիրքը բաժանված է չորս մասի։ Առաջինը քաջալերում է մեզ ուսումնասիրել մեր մտքերը և բացահայտել այն ստերը, որոնց հավատում ենք։ Այնուհետև օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես է մեր ուղեղն աշխատում, և թե ինչպես վերածրագրավորենք այն: Երրորդ մասում սկսում ենք հասկանալ՝ ինչպես փոխենք մեր մտածելակերպը։ Եվ վերջում՝ սովորում ենք դիմակայել խնդիրներին աղոթքի ու երախտագիտության միջոցով։

Ինքնակատարելագործում