Ինչպես մարդն է մտածում

Ինչպես մարդն է մտածում

հեղինակ` Ջեյմս Ալլեն

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Գրքի նախաբանում Ջեյմս Ալլենը գրում է․ «Այս փոքրիկ գիրքը (խորհրդածություններիս և փորձիս պտուղը) չի հավակնում գրավոր աշխատություններում բազմիցս ուսումնասիրված թեմայի՝ մտքի ուժի մասին համապարփակ տրակտատ դառնալուն: Այն ոչ այնքան բացատրում է, որքան մտորելու տեղ տալիս. նպատակն է ոգևորել տղամարդկանց և կանանց՝ բացահայտելու և ընդունելու այն ճշմարտությունը, որ իրենց իսկ ընտրած ու սնած մտքերի միջոցով են կերտում իրենց: Միտքը հմուտ ջուլհակ է, որ հանդերձանք է գործում թե՛ ներսում՝ բնավորության համար, թե՛ դրսում՝ հանգամանքների համար: Եվ եթե մինչև այս պահը մարդը տգիտություն ու ցավ է հյուսել, ապա այժմ գուցե հասնի լույսի ու երջանկության»: 

Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք, մտքերն են ուղղություն տալիս մեր գործողություններին: Ուստի ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ճիշտ մտքերով սնենք մեզ: Հեղինակի բնորոշմամբ՝ այս գիրքն օգնում է մարդուն օգնել ինքն իրեն: Գիրքը անգլերենից թարգմանեց Քրիստինե Չիլինգարյանը։

Ինքնակատարելագործում