Ոչինչ մի՛ արա

Ոչինչ մի՛ արա

հեղինակ` Սելեստա Հեդլի

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

 Մենք անդադար փնտրում ենք նոր տարբերակներ մեր միտքն ու մարմինը լավ մարզավիճակում պահելու, բարձր արդյունավետության հասնելու համար: Եվ չնայած դրան՝ մարդիկ ավելի շատ են աշխատում, ապրում են ավելի բարդ, միայնակ ու տագնապներով լի կյանքով: Մենք ձգտում ենք լավագույն արդյունքների մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ անտեսելով մեր բնատուր ուժեղ կողմերն ու էլ ավելի բարձրացնելով նշաձողերը: «Ոչինչ մի՛ արա» գրքում Սելեստա Հեդլին ցույց է տալիս նոր ուղի, որը կփոխի մեր մտածողությունը՝ թույլ չտալով շահարկել մեր բարեկեցությունը, աշխատանքը թողնել աշխատավայրում և սկսել ապրել: Մենք մեր ներքին խնդիրների լուծումները փնտրում ենք դրսում: Սակայն մենք չենք գտնի մեր փնտրածն արդյունավետության հավելվածների և խիստ սննդակարգերի միջոցով: Համադրելով պատմության, նյարդաբանության, հասարակագիտության և հնէաբանության գիտելիքները՝ Հեդլին դիտարկում է ժամանակի օգտագործման, անգործության, աշխատասիրության և նույնիսկ մեր վերջնանպատակների մասին մնայուն գաղափարները: Նա ընդգծում է, որ այն սովորությունները, որոնցից կառչում ենք, վնասում են մեզ: Իսկ այդ սովորությունները հիմնականում ձևավորվել են մարդկության պատմության վերջին շրջանում, հետևաբար՝ դրանցից կարելի է և պետք է հրաժարվել: Ժամանակն է փոխել այն միտումը, որը բոլորիս դարձնում է ավելի տխուր ու պակաս արդյունավետ, և վերադառնալ այն ապրելակերպին, որը մեզ օգնում է աճել: 

Ինքնակատարելագործում