Յուջինիա Չենը մաթեմատիկոս է, դաշնակահարուհի ու դասախոս։ Նա ձգտում է ազատել աշխարհը մաթեմատիկայի նկատմամբ ունեցած վախից։ Չենի առաջին գիրքը` «Ինչպես թխել Պի», միջազգային մեծ հաջողություններ է գրանցել։ «Տրամաբանության արվեստը» գրքում ուսումնասիրվում են տրամաբանության հիմնարար սկզբունքները և առօրյայում դրանց կիրառության ձևերը։ Չենն առաջարկում է միավորել տրամաբանության համոզիչ ուժն ու էմոցիոնալ ազդակները, ինչը թե՛ նորարարական է, թե՛ պրագմատիկ պառակտումների այս դարաշրջանում։ Գիրքը բաժանված է երեք մասի` «Տրամաբանության ուժը», «Տրամաբանության սահմանները» և «Տրամաբանությունից անդին»:
Տրամաբանության արվեստն անտրամաբանական աշխարհում / The Art of Logic in an Illogical World
հեղինակ`
Յուջինիա Չեն / Eugenia Cheng