Վարակիչ  / Contagious

Վարակիչ / Contagious

հեղինակ` Ջոնա Բերգեր / Jonah Berger

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Ջոնա Բերգերը դասավանդում է Փենսիլվանիայի Ուորթոն բիզնես դպրոցում, մարքեթինգի և հասարակական գիտությունների մասնագետ է։ Բերգերը երեք գրքի և ակադեմիական լրագրերում տպագրված ավելի քան հիսուն հոդվածի հեղինակ է։ Ինչո՞ւ են որոշ ապրանքներ, ծառայություններ ու գաղափարներ հաջողում, մյուսները՝ ձախողում։ «Վարակիչ» գրքում Ջոնա Բերգերը փորձում է պատասխան գտնել այս հարցին։ Ի՞նչն է յութուբյան որոշ հոլովակներ ավելի տարածված դարձնում մյուսներից։ Ի՞նչն է օնլայն կոնտենտը վիրուսային դարձնում։ Ի՞նչն է որոշ երևույթներ մեգահայտնի դարձնում։ Զարմանալիորեն պատասխանն այն չէ, որ հաջողությունը կախված է հանգամանքներից։ Ընդհակառակը՝ հայտնիության հետևում գիտական բացատրություն է թաքնված, և Բերգերը գիտի դա ավելի լավ, քան մեկ ուրիշը։ Եվ այսպես, եկեք բացահայտենք այն վեց սկզբունքները, որոնք ինչ-որ բան վարակիչ են դարձնում, և սովորենք ինչպես կիրառել դրանք մեր արշավներում։

Ինքնակատարելագործում