Բիթքոյնի ստանդարտը / The Bitcoin Standard

Բիթքոյնի ստանդարտը / The Bitcoin Standard

հեղինակ` Սայֆեդին Ամուս / Saifedean Ammous

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Մարդկության պատմության ողջ ընթացքում ոսկու ստանդարտն ամենահուսալի դրամական համակարգն է եղել: Փողը ոսկու ֆիքսված համարժեքով երաշխավորելը նպաստում էր բարեկեցությանը և թույլ տալիս անհատներին առաջնահերթություն տալ երկարաժամկետ խնայողություններին ու ներդրումներին: Սակայն, երբ երկու համաշխարհային պատերազմների արդյունքում աշխարհը հրաժարվեց ոսկու ստանդարտից, համաշխարհային տնտեսությունը սկսեց ենթարկվել կտրուկ տատանումների: Այլ կերպ ասած՝ վերելքների ու վայրէջքների շրջափուլերը հաջորդում էին իրար, ինչի պատճառը փողի անհուսալիությունն էր և որպես արդյունք՝ շուկայական գործընթացներին կառավարությունների միջամտությունները:

Կարիք չկա վերադառնալու ոսկու ստանդարտին, եթե ձգտում ենք դրամական միջոցների հուսալիության: Բիթքոյնը՝ նոր կրիպտոարժույթը, կայուն դրամական միավոր է, որը կարող է ծառայել որպես նոր դրամական ստանդարտ: Ինչպես ոսկին, բիթքոյնը չափազանց կայուն է և կարող է օգտագործվել ամենուրեք ու ցանկացած պահի: 

Բիթքոյնի ստանդարտի առաջ որոշակի մարտահրավերներ են ծառացել: Դրա հիմնական պատճառը նոր լինելն է: Սակայն չնայած դրան՝ այն ունի ներուժ հուսալի դրամական համակարգի և տնտեսական աճի նոր շրջափուլ բացելու:

Սայֆեդին Ամուսի «Բիթքոյնի ստանդարտը» գրքում խորությամբ ներկայացվում է այն դերը, որ փողն ունեցել է պատմության ընթացքում՝ Ռաի քարերից մինչև ոսկի, Ֆիատ արժույթներից մինչև բիթքոյն:

Բիզնես և տնտեսագիտություն