Հայտնագործի՛ր եվ շեղվի՛ր ընթացքից. Ջեֆ Բեյզոսի գրվածքների հավաքածուն / Invent and Wander: The Collected Writings of Jeff Bezos

Հայտնագործի՛ր եվ շեղվի՛ր ընթացքից. Ջեֆ Բեյզոսի գրվածքների հավաքածուն / Invent and Wander: The Collected Writings of Jeff Bezos

հեղինակ` Նախաբանը՝ ըստ Ուոլթեր Այզեքսոնի / Introduction by Walter Isaacson

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Ջեֆ Բեյզոսը, անխոս, վերջին երեք տասնամյակների ամենահաջողակ ձեռնարկատերերից մեկն է։

Ինչպես հավանաբար ձեզնից շատերը գիտեն՝ Բեյզոսը Ամազոնի հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է. այն ընկերության, որը 2020թ. սեպտեմբերի դրությամբ տարեկան եկամտով աշխարհի երրորդ ամենախոշոր ընկերությունն է։ Այս ցուցանիշով այն միայն զիջում է Walmart սուպերմարկետների ցանցին և Չինաստանի նավթային ու քիմիական կորպորացիային։ Ոչ այնքան հայտնի փաստ է, որ Բեյզոսը նաև հիմնադրել է Blue Origin ավիատիեզերական ընկերությունը, որն աշխատում է դեպի տիեզերք թռիչքների ծախսերը նվազեցնելու և անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ։ Նա նաև հիմնել է ‹‹Բեյզոսի` Օր առաջին հիմնադրամը››, որի նպատակն է անօթևան ընտանիքներին օգնություն տրամադրելը։

Բեյզոսն Amazon-ի վրա աշխատանքը սկսել է դեռևս 1994թ., ընկերությունը հանրայնացրել է 1997թ. և թողարկված առաջին բաժնետոմսերի գնորդներին ապահովել է ներդրած գումարի 270,000 տոկոսի չափով եկամուտ։

Amazon-ը Բեյզոսին դարձրել է մոլորակի ամենահարուստ մարդը և առաջին մարդը, որը կուտակել է ավելի քան 200 միլիարդ դոլար։ Այս նպատակին նա հասել է 2020թ. օգոստոսին։

Մոտ քառորդ դար առաջ, երբ առցանց վերավաճառող Amazon-ը սկսեց իր գործունեությունը, մեզնից շատերն այն ճանաչում էին (եթե իհարկե ճանաչում էին) որպես ցածր գնով գրքեր վաճառող կայք։ Շատերի համար որևէ բան առցանց գնելու գաղափարը, ինչպես նաև սեփական բանկային տվյալները վստահելը դիտարկվում էր որպես ինչ-որ տարօրինակ, աննորմալ գործողություն։ Սակայն մարդիկ դրան սովորեցին, և այսօր Amazon-ը ըստ եկամտի չափի աշխարհի ամենախոշոր ընկերությունների ցուցակում է, իսկ նրա հիմնադիր Ջեֆ Բեյզոսը չորս տարի անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը:

Բնական է, որ Բեյզոսը շատ ասելիք կունենա բիզնեսում նորամուծություններ կատարելու և ձեռնարկատիրության մասին։ «Հայտնագործի՛ր և շեղվի՛ր ընթացքից» գիրքը կազմված է նախաբանից, որի հեղինակն է Ուոլթեր Այզեքսոնը, իսկ նախաբանին հաջորդում են 45 գլուխներ՝ դասակարգված երկու խոշոր բաժիններում։ «Մաս 1. Բաժնետերերին ուղղված նամակներ»-ում ընդգրկված են այն նամակները, որոնք Բեյզոսը տարիներ շարունակ ուղարկել է Amazon.com-ի բաժնետերերին ամեն տարվա ապրիլին, իսկ «Մաս 2. Կյանք և աշխատանք» բաժինը կազմված է աշխարհահռչակ ձեռնարկատիրոջ և մեդիամագնատի հետ անցկացված հարցազրույցներից ու ելույթներից։ Երկու մասերը միասին ապահովում են յուրօրինակ պատկերացում այն մասին, թե ինչն է Բեյզոսին դրդում վարվել այս կամ այն կերպ, և հետևաբար՝ ինչն է նրան մոտիվացնում շարունակել աշխարհին տիրելու համար իր անվերջ պայքարը։ 

Բիզնես և տնտեսագիտություն