Հակափխրունություն / Antifragile

Հակափխրունություն / Antifragile

հեղինակ` Նասիմ Թալեբ / Nassim Taleb

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

2012 թվականին լույս տեսած «Հակափխրունություն» գրքում Թալեբը ներկայացնում ու բացատրում է հորմեզիսը կամ այլ կերպ ասած՝ այն ուղին, որով որոշ համակարգեր շահում են քաոսից ու սթրեսից, ինչը սովորաբար կործանում է փխրուն երևույթները։ 

Բեսթսելերների հեղինակ Նասիմ Թալեբը, որ այժմ մասնագիտացած է անորոշության ու հավանականության հարցերով, ցույց է տալիս, թե ինչպես է պետք աճել անորոշ աշխարհում։ 

Գիրքն ամփոփում է երեք հիմնական գաղափար։ Առաջին՝ որոշ երևույթներ հակափխրուն են. մարտահրավերների բախվելիս դրանք ավելի են ուժեղանում։ Երկրորդ՝ մենք ապրում ենք արագ տեմպերով դեպի հակափխրունություն ձգտող աշխարհում։ Երրորդ՝ մենք պետք է հասկանանք ու ընդունենք հակափխրունությունը, եթե ուզում ենք աճել։ 

Մեծագույն ուժն այլ մարդկանց, իրադարձությունների կամ հանգամանքների քմահաճույքից զերծ մնալու ունակությունն է։ 

Կյանքը լի է վայրիվերումներով, բայց մենք կարող ենք այնպես անել, որ դառնանք ավելի լավը՝ անկախ նրանից, թե ինչի կբախվենք։ Հակափխրունության նպատակն է հասնել մի կետի, երբ ոչինչ չի կարող սասանել ձեզ։ Ըստ հակափոխրունության հայեցակարգի՝ այն, ինչը չի սպանում ձեզ, ուժեղ է դարձնում։

Հեղափոխությունը սկսում է ներսից, դժվարություններ հաղթահարելուց ու առաջ գնալուց։ 

Ինքնակատարելագործում

Քաղաքականություն և հասարակագիտություն