Վանականը, որը վաճառեց իր ‹‹Ֆերարին›› / The Monk Who Sold His Ferrari

Վանականը, որը վաճառեց իր ‹‹Ֆերարին›› / The Monk Who Sold His Ferrari

հեղինակ` Ռոբին Շարմա / Robin Sharma

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

‹‹Վանականը, որը վաճառեց իր ‹‹Ֆերարին›› գիրքը պատմում է հորինված կերպար Ջուլիան Մենթլի մասին։ Ջուլիանը հաջողակ իրավաբան է, բայց նրա կյանքում քիչ չեն սթրեսն ու ծանրաբեռնվածությունը։ 53 տարեկանում նա հասել է երջանկության բոլոր նյութական դրսևորումներին, որոնք կարելի է գնել փողով՝ անձնական ինքնաթիռ, շքեղ մեքենաներ, օրինակ՝ ‹‹Ֆերարի›› և ‹‹Մերսեդես››, ինչպես նաև մեծ առանձնատներ։ Չնայած այս բոլոր ձեռքբերումներին՝ նա դեռևս իրեն դժբախտ է զգում։ Սրտի կաթված ստանալուց հետո վերջապես որոշում է թողնել իր մինչ այդ կուտակածն ու շքեղ կյանքը և ճամփորդել դեպի Հիմալայան լեռներ՝ խաղաղության որոնումներում։ Ջուլիանը վաճառում է իր շքեղ առանձնատները, ինքնաթիռը, նույնիսկ իր սիրելի կարմիր ‹‹Ֆերարին›› և ճանապարհ ընկնում: Նա Հիմալայներում գտնում է Սիվանի իմաստուններին և հանդիպում է յոգ Ռամանին, որը Ջուլիանին պատմում է յոթ առաքինությունների մասին, որոնք կբացեն նրա աչքերն ու կօգնեն հասնել գիտակցական բարձր մակարդակի: Մի քանի ամսից Ջուլիանը վերադառնում է և սկսում է աշխարհին պատմել յոգ Ռամանի ուսմունքի մասին։

‹‹Վանականը, որ վաճառեց իր ‹‹Ֆերարին›› գիրքը նկարագրում է այն յոթ առաքինությունները, որոնք անհրաժեշտ են ներքին խաղաղության, երջանկության և հոգևոր զարգացման համար։

Առաքինություն 1 – Կառավարե՛ք միտքը։

Առաքինություն 2 - Հետևե՛ք ձեր նպատակին։

Առաքինություն 3 – Կիրառե՛ք Կայզենը։

Առաքինություն 4 - Կարգապահության ուժը։

Առաքինություն 5 – Հարգե՛ք ձեր ժամանակը։

Առաքինություն 6 - Անձնուրաց կերպով ծառայե՛ք մյուսներին։

Առաքինություն 7 – Ընդունե՛ք ներկան

Ինքնակատարելագործում

Պատմություն և փիլիսոփայություն