Փիթեր Սեյջը հանրահայտ գործարար է, հանրային խոսնակ և մարդկային վարքագծի ու ինքնակատարելագործման փորձագետ։ Նա ավելի քան քսան ընկերություն է հիմնադրել, բազմաթիվ բեսթսելերներ հեղինակել, ինչպես նաև ավելի քան մեկ միլիոն դոլար հատկացրել բարեգործությանը։ Իր յուրահատուկ մոտեցումներով Փիթերն օգնում է անհատներին ապրել արտասովոր կյանքով և հասնել իրենց նպատակներին։ Նա կիսվում է իր փորձով՝ ոգևորելու մյուսներին, որպեսզի ապրեն բացառիկ կյանքով։ Կարապ հավելվածը ձեզ է ներկայացնում Փիթեր Սեյջի «Անինքնավստահությունից մեկընդմիշտ ազատվելը և անգիտակցականի ուժը» TedxTalk ելույթի տեսաձայնագրության շորթքաստը։ Լինելով մարդկային վարքագծի փորձագետ՝ Փիթերը բացահայտում է այն թաքնված օրինաչափությունները, որոնք հանգեցնում են ինքնակործանման, և առաջարկում պրակտիկ լուծումներ մեր մտածողությունը վերածրագրավորելու և մեր առավելագույն ներուժին հասնելու համար։
Անինքնավստահությունից մեկընդմիշտ ազատվելը և անգիտակցականի ուժը
հեղինակ`
Փիթեր Սեյջ