«Դրական մտածելու ուժը» ցույց է տալիս, որ փոխելով ձեր կենտրոնացումը՝ կփոխեք նաև արդյունքները։ Այս յուրահատուկ գրքում դոկտոր Փիլն ընդգծում է հավատի կարևորությունը գործելիս։ Այստեղ նշված պրակտիկ տեխնիկաները ձեր կյանքը կլցնեն նոր եռանդով և կօժտեն նախաձեռնողականությամբ, որն անհրաժեշտ է ձեր նպատակներն իրագործելիս։
Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ դրական մտքերն ու հավատը բերում են դրական իրականության։ Դրական մտքերն ու համոզմունքները տանում են ձեզ դրական ճանապարհով և օգնում հասնել ձեր նպատակներին ու լինել հաջողակ։
Հաճախ հիշեցրե՛ք ինքներդ ձեզ սրա մասին։ Եթե չեք սնում ձեզ դրական մտքերով, սկսում եք լցվել բացասական մտքերով։ Դուք պետք է մարզեք ձեր միտքը։ Պետք է ուղղորդեք ինքներդ ձեզ հուսադրող ու քաջալերող խոսքերով։
Որքան էլ բարդ խնդրի առերեսվեք, ոչինչ անհաղթահարելի չէ, եթե ունեք դրական մտածելակերպ։ Պահպանելով հանգստությունը, հավատը և կենտրոնանալով դրական արդյունքի վրա՝ դուք կկարողանաք ապրել երջանիկ ու առողջ կյանքով։
Փիլը գիտնական չէր, ուստի հոգեբանության ոլորտի բազմաթիվ փորձագետներ ուշադրության չարժանացրին նրա գրքի գաղափարները։ Գիրքն ունեցավ թե՛ դրական, թե՛ խիստ քննադատական արձագանքներ։ Սակայն անհերքելի է նրա գաղափարների թողած ազդեցությունն իրական կյանքում։ Հեղինակն անձամբ է եղել դրա կենդանի ապացույցը։ Երկարամյա երջանիկ կյանքից հետո Փիլը մահացել է 1993 թվականի սուրբծննդյան նախօրեին՝ 95 տարեկան հասակում։