Իրերը մի կողմ դնելը ստեղծում է պատրանք, որ դուք լուծել եք խառնաշփոթի հարցը։ Մինչդեռ ըստ Մարի Կոնդոյի յուրահատուկ մեթոդի՝ միայն տարածքը չէ, որ պետք է փոխվի։ Նա խորհուրդ է տալիս պատկերացնել այն իդեալական կյանքը, որտեղ ներքին կարգուկանոնի շնորհիվ կհասնենք արտաքին հստակության և մեր կյանքում կպահենք այն ամենը, ինչն ուրախություն է պարգևում մեզ։
Հրաժարվե՛ք ավելորդ իրերից, ապա վերացրե՛ք դրանք։ Այս մոտեցումը գործում է բոլորի դեպքում։ Ինչ էլ որ լինի ձեր տան քաոսային վիճակի պատճառը, դա հաղթահարելու համար միայն մեկ տարբերակ կա։
Կարգուկանոն հաստատելու գործընթացն օգնում է ձեզ ազատվել հին ու անցանկալի իրերից՝ տեղ բացելով նոր ու ավելի լավ բաների համար։ Հաճախ մենք չենք կարողանում ազատվել իրերից, որովհետև դրանք կապ ունեն մեր անցյալի հետ։ Ամեն անգամ, երբ դժվարանում եք հրաժարվել մի իրից, որն ուրախություն չի պարգևում ձեզ, մի պահ դադա՛ր տվեք ու հարցրե՛ք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ։ Եվ դուք կհասկանաք, որ ձեր իրերն արտացոլում են այն վախերն ու արժեքները, որոնք ուղղություն են տալիս ձեր կյանքում։
Այս գործընթացը պարբերաբար կրկնելու դեպքում դուք կհասկանաք, թե ինչն է իսկապես կարևոր ձեզ համար, և թե ինչ եք ուզում, ինչն էլ կբարձրացնի ձեր կյանքի որակը։