Կրկի՛ն մտածիր / Think Again

Կրկի՛ն մտածիր / Think Again

հեղինակ` Ադամ Գրանտ / Adam Grant

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

«Կրկի՛ն մտածիր» գրքում հեղինակը՝ Ադամ Գրանտը, պատմում է այն մասին, թե որքան կարևոր է ճիշտ ժամանակին վերանայել մոտեցումները, հայացքները և իրավիճակները, նույնիսկ եթե դրանք միանգամայն բավարարում են ձեզ։ Բացի այդ՝ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է փոխել դիմացինի կարծիքը՝ առանց վեճերի և կոնֆլիկտների։ 

2021 թվականի փետրվարին լույս տեսնելուց անմիջապես հետո Ադամ Գրանտի գիրքը մտավ Amazon-ի՝ նոն-ֆիքշն ժանրի ամենավաճառվող գրքերի եռյակի մեջ։ 

Առօրյա կյանքում մեզնից շատերը համոզմունքների հարմարավետությունը գերադասում են կասկածների անհարմարավետությունից։ Մենք հակված ենք լսելու այն կարծիքները, որոնցից մեզ լավ ենք զգում, այլ ոչ թե նրանք, որոնք մտածելու տեղ են տալիս։ Հաճախ տարաձայնությունը դիտարկում ենք որպես սպառնալիք մեր էգոյին և ոչ որպես սովորելու հնարավորություն։ Մենք շրջապատում ենք մեզ այնպիսի մարդկանցով, որոնք համամիտ են լինում մեր եզրակացություններին, մինչդեռ պետք է ձգտել նրանց, ովքեր մարտահրավեր են նետում մեր մտածողությանը։ Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են սովորել քննադատաբար գնահատել իրականությունն ու սեփական որոշումները, առաջ շարժվել՝ վերաիմաստավորելով ամեն ինչ ու կրկին սովորելով։ 

Ավելի ճիշտ դատելու, ավելի տեղեկացված լինելու և ավելի փաստարկված խոսելու գաղտնիքը ոչ թե ձեր մտածողության մեջ է, այլ կրկի՛ն մտածելու ունակության։ 

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն