Մարդը և նրա խորհրդանիշները

Մարդը և նրա խորհրդանիշները

հեղինակ` Կարլ Գուստավ Յունգ

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

 «Մարդը և նրա խորհրդանիշները» Յունգի վերջին նախաձեռնությունն է։ Մինչև իր մահը՝ 1961 թվականը, նա մերժել է այն հանրայնացնելու հորդորները։ Գիրքը տպագրվել է 1964 թվականին և բաղկացած է հինգ մասից, որոնցից չորսը գրվել են վերլուծական հոգեբանության ոլորտում նրա ամենամտերիմ գործընկերների կողմից։ «Մարդը և նրա խորհրդանիշները» գրքի գլխավոր նպատակը Յունգի աշխատանքն ու գաղափարները ներկայացնելն է։ Կյանքի վերջին տարին նա ամբողջությամբ նվիրվել էր այս գրքին և իր մասն ավարտել ճակատագրական հիվանդությունից ընդամենը տասն օր առաջ։ «Մարդը և նրա խորհրդանիշները» մարդու և նրա անգիտակցականի փոխհարաբերությունների ուսումնասիրություն է, որում ընդգծվում է երազների կարևորությունը մարդու կյանքում։ Այն արժեքավոր տեղեկություններ է տալիս մեր երազների խորհրդանիշների մասին՝ հասկանալու, թե ինչպես են դրանք ազդում մեր կյանքի վրա, և թե ինչու ենք փորձում իմաստ գտնել դրանց մեջ։ Յունգի աշխատությունը կենտրոնացած է անհատականացման կոնցեպտի շուրջ, որը, ըստ էության, ինքնությունը գտնելն է։ Իր մյուս աշխատանքներում նա անդրադառնում է կոլեկտիվ գիտակցականին, երազներում խորհրդանիշների կարևորությանը, էսքտրավերսիային և ինտրովերսիային։ 

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն