Ալֆրեդ Ադլերը բժիշկ էր, հոգեթերապևտ, անհատական հոգեբանության դպրոցի հիմնադիրը։ Կարիերայի սկզբնական փուլում նա սերտ կապեր է ունեցել Զիգմունդ Ֆրոյդի հետ, սակայն նրանց գաղափարական տարաձայնություններն աստիճանաբար հակառակ ճամբարներ են տեղափոխել նրանց։ Ադլերն առաջնային էր համարում սոցիալական բնազդը, սոցիումի մեջ գտնվելու մղումը՝ զարգացնելով հումանիստական, ամբողջական մոտեցում մարդու խնդիրների նկատմամբ։ Ադլերն ընդհանրական ձևով ներկայացրել է անհատական հոգեբանության գաղափարները 1912 թվականին լույս տեսած «Նյարդային խառնվածքի մասին» աշխատությունում։ Ո՞վ ենք մենք։ Ո՞րն է մեր դերը։ Ո՞ւր ենք գնում։ Ինչո՞ւ։ Այս և մարդուն հասկանալու հիմքում ընկած շատ այլ հարցեր են ընկած «Մարդու բնույթի ըմբռնումը» գրքում։ Առաջին անգամ լույս տեսնելուց մեկ դար անց անհատական հոգեբանության այս ուղեցույցը չի կորցնում արդիականությունը։
Մարդու բնույթի ըմբռնումը / Understanding Human Nature
հեղինակ`
Ալֆրեդ Ադլեր / Alfred Adler