Ալան Դիբն առաջարկում է կիրառական մարքեթինգի բացարձակապես նոր մոտեցում, որը թույլ է տալիս հեշտ ու արագ մարքեթինգային պլան կազմել։ Իսկ այն զբաղեցնում է բառացիորեն մեկ էջ։ Այդ պլանի 9 կետերն արտացոլում են մարքեթինգային գործընթացի երեք հիմնական փուլերը` նախնական փուլը, ընթացքն ու հետոն։ Լրացնելով 1-էջանոց մարքեթինգային պլանի տրված նմուշը` դուք կկարողանաք կազմել ձեր սեփական մարքեթինգային պլանը և դրան հետևելով` զրոյից կառուցել ձեր բիզնեսը։ Անկախ նրանից` սկսնակ եք, թե փորձառու գործարար՝ 1-էջանոց մարքեթինգային պլանն աճ և զարգացում կապահովի ձեզ։ Այս գիրքը կոտրում է բոլոր կարծրատիպերը։
Ժամանակի նկատմամբ ձեր վերաբերմունքն ազդում է այն ամենի վրա, ինչ անում եք ձեր բիզնեսում։ Գործարարի համար ժամանակը փող չէ։ Արժեքն է փող։ Ժամանակն ընդամենը արժեքը շուկային հասցնելու միջոցներից մեկն է։
Մարքեթինգը դարձրե՛ք ամենօրյա գործընթաց։ Ստեղծե՛ք ձեր սեփական 1-էջանոց մարքեթինգային պլանը, և որ ամենակարևորն է` կիրառե՛ք այն։ Ամեն օր ժամանա՛կ հատկացրեք արժեք ստեղծելու գործին։
Ընկերությունում նորարարական մշակույթի առկայությունը, ձեր ոլորտի նորություններն ընդունելու պատրաստակամությունը և պարբերաբար նոր մշակված ծրագրերի ներդրումը ձեր բիզնեսում մրցակցային հսկայական առավելություն կապահովի ձեզ համար։
Հիշե՛ք` ոչ ոք չգիտի, թե որքան լավն է ձեր ապրանքը կամ ծառայությունը, նախքան այն կվաճառեք։ Մինչև գնում կատարելը նրանք ընդամենը գիտեն, թե որքան լավն է ձեր մարքեթինգը։ Պարզ ասած` միշտ հաղթում է լավագույն մարքեթոլոգը։