Երջանիկ աշխատակիցներ, բարձր ցուցանիշներ

Երջանիկ աշխատակիցներ, բարձր ցուցանիշներ

հեղինակ` Կարապպ / Karapp

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Մարդկանց մեծ մասը երջանիկ չէ աշխատավայրում: Գելափ ինստիտուտի հետազոտության տվյալներով՝ աշխարհում մարդկանց 85%-ը դժգոհ է իր աշխատանքից: 

Այս ցուցանիշի տրամաբանական շարունակությունն արդյունավետության նվազումն է: Ողջ աշխարհում աշխատակիցների արդյունավետության նվազումը հանգեցնում է տարեկան ավելի քան 7 տրիլիոն դոլար կորստի: Սակայն խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Դժգոհությունը բերում է աշխատակիցների արտահոսքի, իսկ հին աշխատակիցներին փոխարինողներ գտնելու և նրանց սովորեցնելու ծախսերը շատ ավելի մեծ են, քան թիմակիցների ներգրավվածությունն ապահովելն ու նրանց պահելը: 

IBM-ի հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ այն աշխատակիցները, որոնք աճի հնարավորություն չեն տեսնում ընկերությունում, 12 անգամ ավելի մեծ հավանականությամբ են լքում ընկերությունը: Ընկերությունների սխալն այն է, որ թրեյնինգները դիտարկում են որպես ծախս, ոչ թե ներդրում: 

Ինքնակատարելագործում

Բիզնես և տնտեսագիտություն