Հրաշալի առավոտը / The Miracle Morning

Հրաշալի առավոտը / The Miracle Morning

հեղինակ` Հել Էլրոդ / Hal Elrod

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

2012 թվականին լույս տեսած «Հրաշալի առավոտը» գրքում Հել Էլրոդը ներկայացնում է այն բոլոր հնարքները, որոնք օգնել են իրեն հաղթահարել ճակատագրական ավտովթարի հետևանքները։ Սեփական օրինակով նա հասկացել է, որ լիարժեք և հաջողակ կյանքով ապրելու գաղտնիքը ամեն օր ինքներս մեզ դեպի լավը փոխելուն ժամանակ տրամադրելն է։ Էլրոդը առանձնացնում է 6 կարևոր քայլեր, որոնք պետք է անենք ամեն առավոտ՝ օրն արդյունավետ սկսելու և լիարժեք կյանքի հասնելու համար։ 

Հեղինակը բացատրում է, որ մարդկանց 99%-ը ողջ կյանքում տանջվում է, քանի որ չի կարողանում աշխատել անձնական աճի վրա, սխալ է սկսում օրը, և ի վիճակի չէ փոխել ապրելակերպը։ Ըստ Էլրոդի՝ այն մարդիկ, որոնք պրոդուկտիվ են ամեն առավոտ, կհասնեն իրենց նպատակներին։ 

Ձեր երազած կյանքով ապրելու համար պետք է ամեն օր «հաղթանակներ տանեք»։ Սրան հասնելու լավագույն տարբերակը առավոտը արդյունավետ անցկացնելու սովորություն ձևավորելն է։ 

«Լավագույն արկածը, որ կարող է պատահել մարդու հետ, իր երազանքների կյանքով ապրելն է»,֊ ասում է Էլրոդը:

Այն, ինչ կատարվում է մեզ հետ կյանքում, սկսվում է այն պահից, երբ մենք արթնանում ենք։ Օրվա հետագա ընթացքը կախված է նրանից, թե ինչպես կանցկացնենք առավոտը. եթե առավոտը պրոդուկտիվ լինի, ամբողջ օրն այդպիսին կլինի։ Սակայն հաճախ մեր կյանքում արթնանալու առաջին իսկ րոպեներն անցնում են դժվարությունների դեմ պայքարելով, և օրվա վերջում շատերս արդեն ուժասպառ ենք լինում։ Մենք քնում ենք այն մտքով, որ հաջորդ օրը նույնն է լինելու, և արթնանում ենք հոգնած ու կոտրված՝ անկախ նրանից՝ որքան ենք քնել։ Արդյունքում միայն քչերն են ապրում լիարժեք կյանքով, որի մասին երազում են։ Եվ նույնիսկ նրանք, ովքեր հաջողության են հասնում որևէ մեկ ոլորտում, դժվարությունների են բախվում այլ ոլորտներում։ 

Այնուամենայնիվ, ինչ դժվարությունների էլ ամեն օր բախվենք, միշտ էլ ունենք ընտրություն՝ մեր էներգիան ծախսել անիմաստ ափսոսանքների վրա՞, թե՞ օգտագործել այն ինչ-որ բան փոխելու համար։ 

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն