Միլիոնատեր հարևանը / The Millionaire Next Door

Միլիոնատեր հարևանը / The Millionaire Next Door

հեղինակ` Թոմաս Ստենլի, Ուիլյամ Դանկո / Thomas Stanley, William Danko

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Թոմաս Ստենլին ամերիկացի հեղինակ էր ու բիզնեսի տեսաբան, ամերիկյան ունևոր դասակարգի մասին մի շարք աշխատությունների հեղինակ ու համահեղինակ։ Այս ցանկի մեջ է մտնում Նյու Յորք Թայմսի վարկածով բեսթսելեր «Միլիոնատեր հարևանը», որը նա գրել է Ուիլյամ Դանկոյի համահեղինակությամբ։ Դոկտոր Ուիլյամ Դանկոն դասավանդում է Նյու Յորքի պետական համալսարանում։ Վերջին երեք տասնամյակի ընթացքում նա խորությամբ ուսումնասիրել է սպառողական վարքագիծն ու հարստության ձևավորումը։ Դեռևս 1996 թվականին թե՛ Ստենլին, թե՛ Դանկոն նպատակ էին դրել գրելու տարբերվող մի գիրք։ Նրանք չեն սովորեցնում ինչպես դառնալ հարուստ։ Փոխարենը գրքում ներկայացնում են մի շարք մարդկանց, որոնք արդեն դարձել են միլիոնատերեր։ Այս գիրքը բացատրում է, թե ինչպես է մարդկանց մեջ ձևավորվում փողի հետ կապված որոշակի վերաբերմունք ու վարքագիծ։ Դրանք փոխանցվում են ծնողներից և կանխորոշում՝ արդյոք կդառնա՞ք հարուստ, թե ոչ։ Գրքում ներկայացվում են նաև միլիոնատերերի մտածողության որոշակի օրինաչափություններ ու սկզբունքներ, որոնք յուրաքանչյուրը կարող է կիրառել։

Ինքնակատարելագործում

Բիզնես և տնտեսագիտություն