Փողի հոգեբանությունը

Փողի հոգեբանությունը

հեղինակ` Մորգան Հաուզել

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Մորգան Հաուզելը գործընկեր է Collaborative Fund վենչուրային ներդրումներով զբաղվող ընկերությունում։ Ամերիկյան բիզնես խմբագիրների և գրողների միության կողմից երկու անգամ արժանացել է «Լավագույնը բիզնեսում» մրցանակին։ Նա նաև Նյու Յորք Թայմսի «Սիդնի» մրցանակի դափնեկիր է, որը տրվում է բացառիկ լրագրողական հետաքննություններ անցկացրած մարդկանց։ Մորգանը մասնակցություն է ունեցել աշխարհի տասնյակ երկրներում անցկացված ավելի քան հարյուր կոնֆերանսի։ Ինչպե՞ս պետք է ներդրողները կառավարեն անխուսափելի ռիսկերը։ Որո՞նք են հարստություն ստեղծելու այն հզորագույն գործիքները, որոնք տեխնիկական հմտություններ գրեթե չեն պահանջում։ Ինչպե՞ս է մեր ուղեղը հետ պահում մեզ ավելի բարեկեցիկ ապագայից։ «Փողի հոգեբանությունը» գրքում ներդրող և ֆինանսական լրագրող Մորգան Հաուզելը պատասխանում է վերոնշյալ հարցերին։ Մյուս կողմից՝ նա ցույց է տալիս, թե ինչպես են մարդու մտքերը, սովորություններն ու էմոցիաները փոխկապակցվում ներդրումների հետ։ Հաուզելը փոխանցում է ռազմավարություններ, որոնք կօգնեն ներդրողներին ծառայեցնել այս կապն ի շահ իրենց՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև անձնական օգուտ քաղելով։

Ինքնակատարելագործում

Բիզնես և տնտեսագիտություն