Ստեղծե՛ք ձեր բրենդի պատմությունը

Ստեղծե՛ք ձեր բրենդի պատմությունը

հեղինակ` Դոնալդ Միլեր / Donald Miller

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

«Ստեղծե՛ք ձեր բրենդի պատմությունը» կարևոր գիրք է բիզնեսով զբաղվող բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դիրքավորել իրենց շուկայում ու ներկայանալ հանրությանը։ 

Բոլորը գիտեն, որ բիզնեսի աշխարհում գոյությունը պահելու համար բրենդի ստեղծումը ճակատագրական նշանակություն ունի։ Սակայն շատերին այդպես էլ չի հաջողվում հասկանալ, թե կոնկրետ ինչպես է բրենդը ձևավորվում։ Միլերի գիրքը լրացնում է այս կարևոր բացը՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ բրենդինգը պարզապես շատ լավ սթորիթելինգն է։

«Ստեղծե՛ք ձեր բրենդի պատմությունը» գիրքը ձեր ուղեցույցն է, որ ներկայացնում է, թե ինչպես ձեր վաճառող կայքերը և ապրանքները վերածեք հաճախորդների համար հետաքրքիր արկածի։ 

Գրքում հեղինակն առանձնացնում է յոթ քայլ ընկերության հաջողված պատմություն ստեղծելու համար։ Բացի այդ՝ Միլերը ցույց է տալիս, թե ինչպես է պետք ստեղծել հնարավոր ամենապարզ ուղերձը՝ ուղղված հաճախորդներին, որը հասկանալի կլինի նրանց համար և ցանկություն կառաջացնի դրա մասը կազմելու։

Կիրառելով բրենդի պատմության՝ 7 մասից կազմված մեխանիզմը` դուք կկարողանաք ստեղծել և հաճախորդներին հասցնել բրենդի հստակ ուղերձը, որը կապ կստեղծի ձեր պրոդուկտի և պոտենցիալ հաճախորդի կարիքների հետ։ Սրան կարող եք հասնել` հաշվի առնելով սթորիթելինգի գլխավոր բաղադրիչները` կերպարը, խնդիրը, ուղեցույցը, պլանը, գործողության կոչը, ձախողումն ու հաջողությունը։ 

Ինքնակատարելագործում

Բիզնես և տնտեսագիտություն