Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Քսանհինգերորդ գաղտնիքը պատմում է Կադիլակի, Լեքսուսի, Ինֆինիտիի ամենահայտնի դիլեր Կառլ Սյուելի մասին, որին հաջողվեց 13 տարում ընկերության շրջանառությունը 10 հազ. դոլարից հասցնել 356 մլն. դոլարի:
Մրցակիցների քայլերն անընդհատ կրկնող ընկերությունները վաղ թե ուշ ծանր դրության մեջ են ընկնում, իսկ ահա մյուսները ոչ թե կրկնօրինակում, այլ ստեղծում են սեփական դեմքը: Հենց այդպիսի ընկերություններից է Sewell-ը։