Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Տասնմեկերորդ գաղտնիքը ներկայացնում է այն քայլերը, որոնք գործատուները կարող են անել աշխատակիցներին մոտիվացնելու համար։ Չէ՞ որ ձեր եկամուտների հիմքում հենց նրանց լավ աշխատանքն է։ Գնահատե՛ք ձեր աշխատակիցներին, պարբերաբար խրախուսե՛ք նվիրվածության համար, ևս մեկ հնարավորություն տվեք սխալվելու դեպքում, ցույց տվեք, որ նրանք ներդրում ունեն ընկերության հաջողության մեջ։