Գաղտնիք 19 / Secret 19

Բիզնես գաղտնիքներ - Գաղտնիք 19 / Secret 19

հեղինակ` Վահագն Դիլբարյան / Vahagn Dilbaryan

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները: 

Տասնիններորդ գաղտնիքը պատմում է աշխարհի ամենահայտնի կահույքի կայսրության` IKEA-ի և նրա հիմնադրի՝ Ինգվար Կամպրադի մասին։ Կամպրադն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր, որ դեռ տասնյոթ տարեկանում հեղափոխություն արեց կահույքի արտադրության ոլորտում։ Սակայն այս ամենով հանդերձ՝ նա համեստ ապրելակերպ էր վարում։ Նրա մեքենան հին էր, ճամփորդում էր էկոնոմ դասով, հագուստները գնում էր միայն զեղչի ժամանակ, իսկ տանն ամբողջությամբ IKEA-ի կահույք էր օգտագործում: 

Բիզնես գաղտնիքներ (Շարք 35 գիրք)