Գաղտնիք 9 / Secret 9

Բիզնես գաղտնիքներ - Գաղտնիք 9 / Secret 9

հեղինակ` Վահագն Դիլբարյան / Vahagn Dilbaryan

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները: 

Իններորդ գաղտնիքը պատմում է Իվոն Շուինարի և նրա ստեղծած սպորտային հանդերձանք արտադրող յուրահատուկ ընկերության՝ Patagonia-ի մասին։  Շուինարը վստահ է, որ որակյալ ապրանքը գովազդի կարիք չունի. դրա մասին լուրը շատ արագ է տարածվում հաճախորդների շրջանում: 

Patagonia-ում կենտրոնական տեղ է հատկացվում որակին և դրա կառավարմանը։ Ընկերության համար սկզբունքային է, որ խնդիրը չհասնի հաճախորդին, այլ այն հայտնաբերվի և լուծվի առավելագույնս վաղ փուլում։ 

Բիզնես գաղտնիքներ (Շարք 35 գիրք)