Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Տասներկուերորդ գաղտնիքը պատմում է Mitchell-ի և Միտչել ընտանիքին պատկանող մյուս բոլոր մանրածախ խանութների աշխատանքի մասին: Վաճառքի գլխավոր գործառույթներից մեկը հաճախորդների հետ ստեղծվող հարաբերություններն են: Ջեք Միտչելը դավանում է «գրկախառնության» փիլիսոփայությանը, իսկ այդ պրոցեսը ենթադրում է հաճախորդին երջանկացնելու անկեղծ ցանկություն: