Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Տասնհինգերորդ գաղտնիքը պատմում է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ուորեն Բաֆեթի մասին։ Բաֆեթը ստեղծել է աշխարհի ամենահաջողակ ներդրումային ընկերություններից մեկը` Berkshire Hathaway-ը: 2024 թվականի դրությամբ նրա կարողությունը, ըստ Ֆորբսի, կազմում է 147 մլրդ դոլար:
Բաֆեթն առաջնորդվում է երկարաժամկետ ներդրումներ կատարելու սկզբունքով։ Նա խորհուրդ է տալիս նաև, որ ավելի լավ է երեք ընկերությունում մեծ ներդրումներ անել, քան փոքր ներդրումներ բազմաթիվ ընկերություններում: