Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Տասնյոթերորդ գաղտնիքը պատմում է ավտոարդյունաբերության թագավորի, 20-րդ դարի լավագույն գործարարներից մեկի՝ Հենրի Ֆորդի մասին։ Ֆորդը կրել է բազմաթիվ պարտություններ, ընկել անելանելի իրավիճակների մեջ, պայքարել իր թշնամիների դեմ, բայց հասել է այն ամենին, ինչին երազում էր: