Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Տասներեքերորդ գաղտնիքը պատմում է Starbucks-ի մասին՝ մի ընկերության, որ իր աճը գրանցեց ոչ թե հիմնադիրների, այլ աշխատանքի ընդունված մարքեթոլոգի՝ Հովարդ Շուլցի շնորհիվ: Շուլցն իր օրինակով ցույց է տալիս, որ եթե անգամ չունեք ոչինչ, ապա ունեք մեկ ռեսուրս՝ ժամանակը և այն պետք է ներդնել կարևոր ունակությունների (իր դեպքում՝ վաճառքի, մարքեթինգի, սպասարկման, պրեզենտացիայի և այլն) զարգացման վրա, դառնալ հզոր մասնագետ: