Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Տասնութերորդ գաղտնիքը շարունակում է Հենրի Ֆորդի պատմությունը։ Նա նշում էր, որ աշխատանքի համար մարդիկ 2 խթան ունեն՝ գումար աշխատելու ծարավը և գումար կորցնելու վախը: Ըստ Ֆորդի՝ իր մոտ աշխատանքի կարող է ընդունվել միայն առողջ ապրելակերպ ունեցող մարդը, որ չի խմում, չի խաղում, չի ծխում, իսկ երեկոներն անցկացնում է ընտանիքի հետ: Նա ստեղծել էր հատուկ սոցիալական բաժին, որը զբաղվում էր հենց այդ գործերով: