Հորմոնները կենսաբանորեն ակտիվ նյութեր են, որոնք արտադրվում են ներզատական համակարգի կողմից, անցնում արյան մեջ, ապա արյան միջոցով՝ բջիջներ և հյուսվածքներ՝ այդպիսով կարգավորելով նյութափոխանակության և օրգանիզմում ընթացող բազմաթիվ այլ պրոցեսները:
Ներզատական համակարգի անխափան աշխատանքն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության ապահովման համար:
Ներկայումս հայտնի են առավել քան վաթսուն հորմոններ, որոնք տարբեր ֆունկցիաներ են կատարում օրգանիզմում:
Հորմոնների բավարար մակարդակն արյան մեջ առանցքային դեր ունի մարդու առողջության և օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Ուստի կարևոր է չանտեսել օրգանիզմում ի հայտ եկող տարբեր նշանները, որոնք վկայում են այս կամ այն շեղման մասին, և միջոցներ ձեռք առնել պատճառը հայտնաբերելու և վերացնելու ուղղությամբ: