Ավելորդ քաշը հաճախ համարում են կալորիաների չարաշահման արդյունք։ Սակայն այս տեսությունն ընդամենը մեկն է բազմաթիվ միֆերից, որ մեզ պատմում են փոքր տարիքից։ Այս գաղափարները հիմնված են կեղծ գիտական տեսությունների վրա, որոնց պատճառով ստեղծվում են բազմաթիվ անարդյունավետ սննդակարգեր, մինչդեռ ավելորդ քաշի իրական պատճառը մնում է չբացահայտված։
«Ավելորդ քաշի ծածկագիրը» գիրքը թույլ է տալիս հասկանալ քաշ հավաքելու ներքին մեխանիզմները՝ լույս սփռելով այն հարցի վրա, թե ինչու չեն գործում սննդակարգի և նիհարելու մասին ավանդական ուսմունքները։ Հեղինակը մեզ փաստերով ցույց է տալիս, թե ինչու «քիչ ուտելը» միշտ չէ, որ հանգեցնում է քաշի կորստի, իսկ «ավելի շատ շարժվելը» առանձնապես չի նպաստում ճարպերն այրելուն։
Ճշմարտությունն այն է, որ ավելորդ քաշը հիվանդություն է, որ կախված է բազմաթիվ գործոններից։ Ավելորդ քաշը բուժելու համար անհրաժեշտ է ունենալ ամբողջական պատկերացում, թե ինչպես են այդ բազմազան գործոններն ազդում միմյանց վրա, և ինչ դեր է խաղում դրանցից յուրաքանչյուրը։