13 բան, որ հոգեպես ուժեղ մարդիկ չեն անում / 13 Things Mentally Strong People Don't Do

13 բան, որ հոգեպես ուժեղ մարդիկ չեն անում / 13 Things Mentally Strong People Don't Do

հեղինակ` Էմի Մորին / Amy Morin

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

«13 բան, որ հոգեպես ուժեղ մարդիկ չեն անում. վերականգնի՛ր ուժերդ, մի՛ վախեցիր փոփոխություններից, առերեսվի՛ր վախերիդ և մարզի՛ր ուղեղդ երջանկության ու հաջողության համար». 2014 թվականին լույս տեսած այս գրքում Էմի Մորինը առանձնացնում է 13 սովորություններ և մոտեցումներ, որոնց դեմ պետք է պայքարել և ազատվել հոգեպես ուժեղ դառնալու համար: 

Դրական փոփոխությունները կարող են որոշակի ընդհանուր փոփոխություններ մտցնել մարդու կյանքում: Սակայն անհատի՝ փոխվելու պոտենցիալը կնվազի, եթե նա բավականաչափ կամքի ուժ չդրսևորի սեփական վարքագծի ոչ ադեկվատ դրսևորումների դեմ պայքարելու համար: 

Թեպետ ոգու ուժը զարգացնելը կարող է բարելավել ձեր հոգեկան առողջությունը, այս երկուսը հոմանիշ չեն: Ոգու ուժը սթրեսային իրավիճակներում ի հայտ եկող մտքերը և էմոցիաները կառավարելու ու դրանք հաղթահարելու ունակության ձևավորումն է: Սա նաև դրական պահվածք դրսևորելու ունակությունն է, նույնիսկ երբ իրավիճակը պահանջում է բացասական արձագանք: Ոգու ուժը սովորեցնում է՝ ինչպես ռացիոնալ գնահատական տալ իրավիճակներին, այլ ոչ թե պարզապես վստահել զգացողություններին կամ տպավորություններին: Հոգեպես ուժեղ մարդիկ կարող են տառապել որոշ հոգեկան հիվանդություններով, բայց նրանք սովորել են նվազագույնի հասցնել ախտանիշների դրսևորումը՝ զարգացնելով առողջ և իրատեսական մոտեցումներ: 

Հոգեպես ուժեղ դառնալը չի երաշխավորում, որ երջանիկ կլինեք: Սակայն դա միտված է բարձրացնելու մարդու ընդհանուր ինքնագնահատականը: Բացի այդ՝ հեշտացնում է սթրեսի հաղթահարումը և ապահովում է ներքին հանգստություն, որն այդքան անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար: 

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն