‹‹10 անգամ ավելիի›› կանոնը / The 10x Rule

‹‹10 անգամ ավելիի›› կանոնը / The 10x Rule

հեղինակ` Գրանտ Քարդոն / Grant Cartone

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Մտածում եք՝ մինչև վերջ չե՞ք ռեալիզացրել ձեր ներուժը և չե՞ք ապրում այն կյանքով, որին արժանի եք։ Ամենայն հավանականությամբ, խնդիրն այն է, որ ճիշտ չեք սահմանում նպատակները և սխալ եք հաշվարկում ջանքերը, որոնք անհրաժեշտ են դրանց հասնելու համար։ Ճիշտ մտածելակերպի անցնելու հարցում ձեզ կօգնի «10 անգամ ավելիի» կանոնը։ 

«10 անգամ ավելիի» կանոնը» Գրանտ Քարդոնի երրորդ բեսթսելերն է։ Գիրքն այն մասին է, թե ինչպես ճիշտ սահմանել նպատակները, որպեսզի դրանք չմնան չիրագործված ցանկությունների մակարդակում։

Հաջողության կարող է հասնել ցանկացածը, ով ուզում է անել դա: Անկախ կրթությունից, ինտելեկտից, ֆինանսական և այլ ռեսուրսներից՝ յուրաքանչյուրը կարող է հասնել մեծ բարձունքների, եթե իր նպատակները բազմապատկի 10-ով: Բարձր նպատակներ սահմանելով՝ մարդիկ կտասնապատկեն իրենց ջանքերը, որպեսզի կարողանան հասնել դրանց: Ճանապարհի և ոչ մի հատվածում, նույնիսկ խոչընդոտների բախվելիս չպետք է ձևափոխել անհավանական թվացող նպատակը կամ հրաժարվել դրանից: Փոխարենը պետք է ավելացնել ջանքերն ու քայլերը նախնական նպատակին հասնելու համար: 

Միայն տաղանդը բավական չէ: Հրաշալի ապրանքը կամ գաղափարը՝ նույնպես: Անհնար է հաջողության հասնել առանց մեծ ջանքեր գործադրելու և հսկայական քայլեր ձեռնարկելու: Հաճախ մարդիկ թերագնահատում են աշխատասիրության կարևորությունը: Սա սխալ մոտեցում է: Թե՛ բիզնեսում, թե՛ առհասարակ կյանքում ամենից հաջողակ են այն մարդիկ, որոնք պատրաստ են անել այն աշխատանքը, որ միջին վիճակագրական մարդը չէր անի: Միայն միջին մակարդակի նվաճումներից հրաժարվելով է հնարավոր հասնել մեծ բարձունքների: 

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն