Մեկ միլիոն հետևորդ / One Million Followers

Մեկ միլիոն հետևորդ / One Million Followers

հեղինակ` Բրենդան Քեյն / Brendan Kane

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Ձեր հետևորդների թիվն արագորեն մեծացնելու գաղտնիքը ճկուն մոտեցումն է, որը պետք է լինի կոնտենտը ստեղծելիս, թեստ անելիս, ինչպես նաև իրական ժամանակում մարդկանց արձագանքը չափելիս։ Սա հիանալի ռազմավարություն է բոլոր նրանց համար, ովքեր չունեն երեք կամ չորս տարի իրենց հարթակների զարգացման մեջ ներդնելու համար։ 

Սակայն ինչպե՞ս կարող եք էական ազդեցություն թողնել թվային աշխարհում և տարբերվել ողջ աղմուկի ֆոնին։ Իր «Մեկ միլիոն հետևորդ» գրքում Բրենդան Քեյնը պատասխանում է այս հարցին՝ ցույց տալով, թե ինչպես հասնել այդ արդյունքին 30 օրում կամ ավելի շուտ։ 

Քեյնը նշում է, որ եթե դուք ունեք առաջարկելու բան ու գիտեք ինչպես առավելագույնը քաղել թվային և սոցիալական հարթակներից, շատ կարճ ժամանակում կհասնեք միլիոնավոր, եթե ոչ հարյուրմիլիոնավոր մարդկանց ողջ աշխարհով։ Ճիշտ ռազմավարության միջոցով գրեթե յուրաքանչյուրը կարող է ստեղծել զանգվածային լսարան։ 

Բրենդան Քեյնի «Մեկ միլիոն հետևորդը» ձեր համաշխարհային բրենդը ստեղծելու և սոցիալական մեդիայի բոլոր հնարավորությունները բացահայտելու ուղեցույց է։ Ժամանակն է դադարել հետևորդ լինելուց և դառնալ առաջնորդ, որին հետևում են։ 

Ինքնակատարելագործում

Հաղորդակցություն