«5 վայրկյանի կանոնը» գրքում Մել Ռոբինսը բացատրում է, որ ձեր կյանքը փոխելու համար կարող է պահանջվել ընդամենը 5 վայրկյան։ Նա ընդգծում է, որ մեզնից յուրաքանչյուրն ունի վախի և անորոշության դժվար պահեր, ու դրանց դիմակայելու համար պետք է խիզախ լինենք։ Հենց սա է «5 վայրկյանի կանոնի» էությունը. այն կօգնի ձեզ դառնալ ավելի համարձակ և իրացնել ձեր ողջ ներուժը։
Եվ այսպես՝ ե՞րբ պետք է սկսեք քայլեր ձեռնարկել ձեր կյանքը փոխելու ուղղությամբ։ Հենց հիմա։ Կարելի է բազմաթիվ արդարացումներ բերել, թե ինչու չեք գնացել ձեր երազանքի հետևից։ Այո՛։ Կյանքը լի է վախերով՝ մերժվելու, քննադատվելու կամ պարզապես սխալվելու։ Բայց այս վախերը սահմանափակում են ձեզ։ Եվ եթե սպասում եք ինչ-որ հաստատման, նախքան կսկսեք ընթանալ երազանքի հետևից, ապա երբեք չեք հասնի դրան։ Չկա «ճիշտ պահ» ինչ-որ բան սկսելու համար։ Դուք երբեք մեկնարկի նշան չեք ստանա։ Բայց եթե, այնուամենայնիվ, փնտրում եք այդ նշանը, ապա ահա այն․ 5, 4, 3, 2, 1, առա՜ջ։