Դոնալդ Միլերը New York Times-ի վարկածով բեսթսելերների հեղինակ է։ Նրա հայտնի գործերից են «Կապույտ` ինչպես ջազը», «Մեկ միլիոն մղոն հազար տարում» և «Ստեղծե՛ք բրենդի Ձեր պատմությունը» գրքերը։ Ամեն պատմություն չորս գլխավոր կերպար ունի՝ զոհը, չարագործը, հերոսը և առաջնորդը։ Այս բոլոր կերպարներն ապրում են մեր մեջ։ Զոհի դերը խաղալու դեպքում մենք դատապարտված ենք ձախողման։ Չարագործի դերը խաղալու դեպքում չենք կարող անկեղծության վրա հիմնված կապեր ստեղծել։ Մինչդեռ եթե վերցնենք հերոսի կամ առաջնորդի դերը, մեր կյանքը կբարգավաճի։ Ամենաբարդ խնդիրը բավականաչափ ինքնաճանաչողություն ունենալն է, որպեսզի կարողանանք հասկանալ, թե որ դերն ենք խաղում։ «Ապրի՛ր հերոսի կյանքով» գրքում Միլերը գործի է դնում սեփական փորձը` օգնելու ձեզ հասկանալ, թե արդյոք այն դերը, որը խաղում եք, ապահովո՞ւմ է ձեզ իմաստալից կյանքով։
Ապրի՛ր հերոսի կյանքով / Hero on a Mission
հեղինակ`
Դոնալդ Միլեր / Donald Miller