Առավոտյան ժամը 5-ի ակումբ / The 5am club

Առավոտյան ժամը 5-ի ակումբ / The 5am club

հեղինակ` Ռոբին Շարմա / Robin Sharma

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբ» գիրքը ցույց կտա ձեզ, թե ինչպես զարգացնել սովորություններ, որոնք ձեզ կառանձնացնեն այն ամենում, ինչով զբաղվում եք։ Արդյունավետության բարձրացման և առաջնորդության աշխարհահռչակ փորձագետ Ռոբին Շարման մեզ սովորեցնում է, թե ինչպես օգտագործել օրվա առաջին ժամը՝ բարելավելու համար մեր ստեղծագործական կարողությունները, պահպանելու ողջամտությունը և խթանելու անձնային աճը:

Սա երեք հետաքրքրաշարժ կերպարների մասին գեղարվեստական ​​պատմություն է. հուսահատության եզրին գտնվող կին գործարարի, ընկճված նկարչի, որը փորձում է հասկանալ, թե ինչպես կարող է խթանել իր ստեղծարարությունը, և պարոն Ռայլիի՝ էքսցենտրիկ միլիարդատիրոջ, որը ցանկանում է իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցել հավակնոտ անձանց: 

Գործարարուհին ու նկարիչը պատահաբար հանդիպում են պարոն Ռայլիին անձնական զարգացման մի կոնֆերանսի ժամանակ, որը վարում էր ինքնակատարելագործման լեգենդար գուրու Սփելբայնդերը: Միլիարդատիրոջ պես հագնվելու փոխարեն պարոն Ռայլին իրականում խիստ անհամապատասխան էր հագնված այդ առիթի համար: Բայց սա նույնպես հաշվարկված ռազմավարության մի մասն էր. հիշեցնել իրեն և ուրիշներին, որ փողն ամեն ինչ չէ, և որ չես կարող գնահատել ինչ-որ մեկի հարստությունը կամ արժեքը նրա արտաքին տեսքով։ Նա հաճախ հագնվում էր այնպես, կարծես իսկապես շատ աղքատ էր: Հաշվի առնելով նրա արտաքին տեսքը՝ կարող եք պատկերացնել մյուսների զարմանքը, երբ նա ասաց նրանց, որ հարստություն է վաստակել՝ հետևելով Սփելբայնդերի խորհրդին և որ Սփելբայնդերն իրականում իր անձնական մենթորն է: Շատ մարդիկ ցանկանում են, որ իրենց հետ արտասովոր բաներ պատահեն, բայց միայն իսկապես մեծագույն մարդիկ են հասկանում, որ հենց իրե՛նք կարող են ստեղծել այդ արտասովոր իրադարձությունները:

Պարոն Ռայլին հաջորդ առավոտյան ժամը 5-ին հրավիրում է գործարարուհուն և նկարչին Մավրիկիոս կղզում գտնվող իր ծովափնյա տունը։ Նրանք չէին էլ կարող կռահել, որ իրենց անվստահ «այո»-ն կարող էր նշանավորել աշխարհով մեկ հրապուրիչ ճանապարհորդության և վարպետության ու ինքնակատարելագործման դասընթացի սկիզբը:

Ռայլին իր նոր ընկերներին սովորեցնում է այն, ինչ ինքը սովորել էր Սփելբայնդերից: Ռայլիի ուսմունքի հիմքում ընկած է այն, թե ինչպես ապրել լիարժեք կյանքով, ինչպես վայելել կյանքի առաջարկած ողջ գեղեցկությունը և ինչպես իրական ու տևական փոփոխություն մտցնել աշխարհում: Նման դասերը հատկապես կարևոր են այն ժամանակաշրջանում, երբ սոցիալական ցանցերը և համացանցային այլ շեղող հանգամանքները խանգարում են շատ մարդկանց՝ գտնելու բարձր նվաճումների և երջանկության հասնելու համար անհրաժեշտ հանդարտությունը:

Ինքնակատարելագործում