«Ինչպես դառնալ արդյունավետության նինջա» գրքում Գրեմ Օլքոթը ներկայացնում է «արդյունավետության նինջայի» հայեցակարգը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է հասնել ավելի բարձր արդյունքների ավելի քիչ ջանքերով, պայքարել ուշադրությունը շեղող գործոնների դեմ, ազատվել հետաձգումների սովորությունից և հաղթահարել սթրեսը:
Նա անդրադառնում է նաև ժամանակակից տեխնոլոգիաների և տեղեկատվական ահռելի հոսքի պայմաններում ծագած նոր մարտահրավերներին՝ առաջարկելով գործնական լուծումներ դրանց դիմակայելու համար:
Գրեմ Օլքոթն ընթերցողին և ունկնդրին տալիս է այնպիսի գործիքակազմ, որը կօգնի նրան ձեռք բերել «նինջայի» հմտություններ՝ աշխատանքում և կյանքում ավելի կենտրոնացած, կազմակերպված ու հանգիստ լինելու համար: Նա նաև ընդգծում է անձնական և մասնագիտական կյանքում հավասարակշռության պահպանման կարևորությունը: Գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց արտադրողականությունը և հասնել ավելի բարձր արդյունքների։