Դենիել Ուոլթերն ինքնակատարելագործման թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ է, որոնց նպատակն է օգնել մարդկանց բարձրացնել կենտրոնացումն ու արդյունավետությունը, ինչպես նաև ձևավորել դրական սովորություններ։ «Ինքնակարգապահության ուժը» գրքում Ուոլթերը նշում է ռազմավարություններ, որոնք գործի դնելով՝ կդառնաք ավելի կարգապահ, հոգեպես ուժեղ և ինքնամոտիվացված։ Ինքնակարգապահությունն այն ամուր հիմքն է, որն անհրաժեշտ է կյանքում ինչ-որ բանի հասնելու համար։ Տաղանդը, ինտելեկտը և հմտությունները հավասարման միայն մի կողմն են, դրական մտածողությունը, համոզմունքներն ու տեսլականները՝ նույնպես։ Եթե ուզում եք ձեր երազանքներն իրականություն դարձնել, ապա ձեզ ինքնակարգապահություն է պետք։ Ինքնակարգապահությունն այն ուժն է, որը ձեզ կօգնի պահել կենտրոնացումը, երբ թվա, թե ամեն ինչ կործանված է, և ձեզ մի քայլ է բաժանում ձախողումից։ Այն կտա ձեզ տոկունություն, որն անհրաժեշտ է ձեր նպատակին հասնելու ճանապարհին հանդիպող խոչընդոտներն անցնելու համար։
Ինքնակարգապահության ուժը / The Power of Discipline
հեղինակ`
Դենիել Ուոլթեր / Daniel Walter